The Bible

 

Ծննդոց 12

Study

   

1 Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ:

2 Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես:

3 Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»:

4 Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած: Նրա հետ գնաց նաեւ Ղովտը: Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից:

5 Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին: Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը: Նրանք եկան Քանանի երկիրը:

6 Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին: Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում:

7 Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»: Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ:

8 Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը: Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը:

9 Աբրամը հեռացաւ, գնաց ու բնակուեց անապատում:

10 Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում:

11 Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես:

12 Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն,

13 կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»:

14 Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է:

15 Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը:

16 Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին: Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ:

17 Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով:

18 Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է:

19 Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ: Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»:

20 Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն:

   

From Swedenborg's Works

 

Arcana Coelestia #1490

Study this Passage

  
/ 10837  
  

1490. Verse 18. And Pharaoh called Abram, and said, What is this that thou hast done unto me? Why didst thou not tell me that she is thy wife? “And Pharaoh called Abram,” signifies that the Lord bethought Himself; “and said, What is this that thou hast done unto me?” signifies that it grieved Him; “Why didst thou not tell me that she is thy wife?” signifies seeing that He knew that He ought not to have any other truth than that which would be conjoined with what is celestial.

  
/ 10837  
  

Thanks to the Swedenborg Foundation for the permission to use this translation.