圣经文本

 

Ծննդոց第5章

学习

   

1 Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,

2 արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:

3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:

4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:

6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:

7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:

9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:

10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:

12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:

13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:

15 Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:

16 Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

17 Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:

18 Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:

19 Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

20 Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:

21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:

22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:

24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:

25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:

26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:

28 Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:

29 Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:

30 Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:

31 Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:

32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին:

   

来自斯威登堡的著作

 

Arcana Coelestia#509

学习本章节

  
/10837  
  

509. No more need be noticed here than that every detail has reference to the state of the Church.

  
/10837  
  

Thanks to the Swedenborg Society for the permission to use this translation.