The Bible

 

Ծննդոց 16

Study

   

1 Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում: Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր:

2 Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»: Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին:

3 Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ:

4 Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից:

5 Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ: Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»:

6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»: Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից:

7 Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է:

8 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»:

9 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»:

10 Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»:

11 Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները:

12 Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»:

13 Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»:

14 Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»: Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ:

15 Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ:

16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին:

   

From Swedenborg's Works

 

Arcana Coelestia #1957

Study this Passage

  
/ 10837  
  

1957. The fountain of the Living One who seeth me. That this signifies truth thus clearly seen, is also evident from what has been already said, namely, that the Lord clearly saw how the case was with the truth of this rational-that it was not good. The Lord’s interior man, from which He saw this, is called “The Living One who seeth,” because it was conjoined with the internal man, which was Jehovah, who alone lives and alone sees (as shown just above, n. 1954).

  
/ 10837  
  

Thanks to the Swedenborg Foundation for the permission to use this translation.