Bible

 

Ելք 40

Studie

   

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

2 «Առաջին ամսի Առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,

3 այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով:

4 Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը: Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները:

5 Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ: Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ:

6 Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես:

7 Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես:

8 Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը:

9 Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն:

10 Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը:

11 Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի: Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն:

12 Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով:

13 Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի: Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»:

14 Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:

15 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց:

16 Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները,

17 տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

18 Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից:

19 Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

20 Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս:

21 Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

22 Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից:

23 Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

24 Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց:

25 Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

26 Նա կախեց խորանի դռան վարագոյրը:

27 Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

28 Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,

29 որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,

30 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

31 Բակ կառուցեց խորանի

32 ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը: Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը:

33 Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով:

34 Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով:

35 Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,

36 իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար,

37 որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում:

   

Ze Swedenborgových děl

 

True Christian Religion # 670

Prostudujte si tuto pasáž

  
/ 853  
  

670. II. The washing called baptism means spiritual washing, which is purification from evils and falsities, and so regeneration.

Acts of washing were enjoined upon the Children of Israel, as is well known from the statutes laid down by Moses. For instance, that Aaron should wash himself before putting on his garments as minister (Leviticus 16:4, 24); and before approaching the altar to minister (Exodus 30:18-21; 40:30-32). The same was enjoined upon the Levites (Numbers 8:6-7); and also others who had become unclean through sins, and they were said to be sanctified by acts of washing (Exodus 29:1, 4; 40:12; Leviticus 8:6). Therefore the bronze sea and many basins were placed near the temple, so that they could wash themselves (1 Kings 7:23-39). They were instructed to wash the vessels and utensils, such as tables, benches, beds, plates and cups (Leviticus 11:32; 14:8-9; 15:5-12; 17:15-16; Matthew 23:25-26).

[2] But the reason why washing and similar acts were ordered and enjoined upon the Children of Israel was that the church established among them was a representative one, and had the character it did so as to prefigure the Christian church which was to come. When therefore the Lord came into the world, He abolished representative acts, all of which were external, and established a church which was in all respects internal. So the Lord banished the symbols and revealed the actual forms, as when someone lifts a curtain or opens a door, allowing what is inside not only to be seen but also approached. Out of all the previous representative acts the Lord retained only two, to contain everything the internal church has in a single pair; these are baptism to replace the acts of washing and the Holy Supper to replace the lamb which was sacrificed every day, and in full measure on the feast of the Passover.

  
/ 853  
  

Thanks to the Swedenborg Society for the permission to use this translation.